Ներքին 4 տարի առաջ - 10:58 31-03-2022

Արունս մեռաք խմելով. Ներսես Պողոսյանը ագրեսիվացավ հաշիշի վերաբերյալ հարցից

Երեկվանից լուրեր են տարածվում, որ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի մոտ հայտնաբերված կաթուցիչում (պիպետկա) հայտնաբերվել է զրո չափաբաժնով թմրալկալոիդ, սակայն նրա տանն իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է քիչ չափաբաժնով հաշիշ։

Oragir.news-ը Պողոսյանից հետաքրքրվեց տանից հայտնաբերված հաշիշի վերաբերյալ, ինչին ի պատասխան նա սկսեց գոռգոռալ` մամուլին մեղադրելով իրեն պարբերաբար անդրադառնալու համար։ Նրան հորդորեցինք ագրեսիվ վարք չդրսևորել, ի վերջո մամուլը մեղավոր չէ, որ, ըստ լուրերի, իր տանը թմրանյութ է հայտնաբերվել։ «Արունս մեռաք խմելով, ոստիկանությունը ո՞նց ա ասել։ Էլ էդ հարցերով ինձ մի զանգեք»,- արձագանքեց պաշտոնյան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, մեկնաբանելով իր մոտ կաթուցիչ հայտնաբերելու հանգամանքը, Ներսես Պողոսյանն ասել էր, որ մոտը կաթուցիչ չի պահում։ «Հարցը եկեք այսպես գոնե ձևակերպենք՝ ինչու է այդ պահին մոտս կաթուցիչ եղել կամ ոնց է մոտս հայտնվել, այդպես ավելի ճիշտ կլինի: Դեպքի առաջին օրը՝ զբոսնելուց գետնից վերցրել եմ ու հաճախակի, երբ քաղաքում տեսնում եմ փողոցով քայլելիս՝ որտեղ ուզում է լինի, նմանատիպ բան, որ տեսնում եմ՝ վերցնում եմ, գցում եմ աղբարկղը, որ երիտասարդի ու պատանու ձեռքում չհայտնվի: Այդ անգամ վերցրել էի ու մոռացել գցել»:

Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»