Միտք 4 տարի առաջ - 10:48 31-03-2022

Ցեղասպանություն, Հոլոքոստ, իսկ այսօր մեր արածն ինչպե՞ս է բնորոշելու պատմությունը

Մի հարց եմ ուզում ուղղել, հավանաբար անհասցե, ավելի շուտ բոլորս ենք կոնկրետ հասցեատերը. ի՞նչ ենք ասելու ապագա սերնդին, ի՞նչ պատմության էջ ենք թողնում: Ի՞նչ պատասխան ենք տալու, անկախ այն բանից, մեզ հաց կուղղե՞ն, թե՞ ոչ, որովհետև մենք ենք պատասխանատուն: Գուցե իմ այս հարցն աննորմալ հնչի մեր այսօրվա մտածողությանն ու հայացին: Սակայն ստիպված ենք լինելու արդարանալ, կամ մեղադրել մեզ պատմության դատարանի առաջ անգամ այն դեպքում, երբ մեզ հարց չուղղեն: Մեղավորը խոսում է անկախ իր կամքից և հանգամանքներից:

Արցախն օր օրի հայաթափվում է, և այդ հեռանկարն ամեն օր դառնում է ստույգ ու ճակատագրական: Թերևս մեր պատմություն ամենախայտառակ էջն է գրվում այսօր, մնում է կնքենք և հանձնենք պատմությանը: 30 տարի առաջ Արցախը փրկեցինք հայաթափումից, սպասվող ցեղասպանությունից: Այսօր համաձայն ենք թուղթ ստորագրել՝ Արցախը Ադրբեջանի կազմում. հայաթափել, ցեղասպանել: Նախ ի՞նչ անուն ենք տալու մեր ապրած կյանքի վերջին 30 տարուն, կոնկրետ 1988-2022 թվականներին, և ի՞նչ անուն ենք տալու մեր ստորագրած խաղաղություն պայմանագրին ապագայի գրքում:
Երբ 1915-ին Օսմանյան կայսրությունը ցեղասպանություն իրագործեց մեր նկատմամբ մեր բնօրրանում, մենք պետություն և պետականություն չունեինք: Համարվում էինք Թուրքիայի և Ռուսաստանի ազդեցության տարածքներ՝ կիսված նրանց միջև: Իսկ մենք այսօր, գոնե ատայժմ այդպես է ներկայացվում, ունենք պետություն և պետականություն և կանգնած ենք Արցախը հայաթափելու, այսինքն՝ ցեղասպանության առաջ: Սույնը մասամբ իրագործվեց 2020 թվականի աշնանը: Բաքվում Էրդողանը սեփական ռեխով բարբաջեց այդ փաստը:

Հիմա մենք ոչ միայն չենք փորձում կանխել ցեղասպանությունը, այլ վերջնականապես իրագործելու հնարավորություն ենք ստեղծում մեր ձեռքով՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի կազմում: Ինչպես 1915-ին Հայաստանը, այսօր էլ Արցախը դարձել է ռուսների և թուրքերի ազդեցության գոտի՝ կիսված լինելով նրանց միջև: Մենք ակամայից դառնում ենք մեր ցեղասպանության երաշխավորը՝ մեր ձեռքով ստորագրելով այդ ակտը: Կա Ցեղասպանություն, կա Հոլոքոստ, իսկ այսօր մեր արածն ինչպե՞ս է բնորոշելու պատմությունը, երբ պատրաստվում ենք ստորագրել Արցախը հայաթափելու թղթի տակ:



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում