Արտաքին 4 տարի առաջ - 11:03 30-03-2022

Մարիուպոլում վիրավորվել է Բորիս Նեմցովի սպանության ենթադրյալ կազմակերպիչ Ռուսլան Գերեմեևը

«Սեվեր» գումարտակի հրամանատարի նախկին տեղակալ Ռուսլան Գերեմեևը վիրավորվել է Մարիուպոլում ընթացող մարտերի ժամանակ, իր Telegram-ալիքում հաղորդել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։
«Ցավոք, քաղաքի համար մղվող մարտերի ընթացքում Ռուսլան Գերեմեևը վիրավորվել է և հայտնվել հոսպիտալում»,- ասել է Կադիրովը։
Մարտի 29-ի կեսօրին համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես է Կադիրովը հիվանդանոցում այցելում Գերեմեևին, սակայն չեչեն ուժայինի վիավորվելու մասին տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։ Կադիրովը նաև նույն հիվանդանոցում արված տեսանյութ է հրապարակել։
«Մարիուպոլ գնալու ճանապարհին այցելեցի իմ սիրելի ԵՂԲՈՐԸ և անձամբ համոզվեցի, որ նրա կյանքին ոչինչ չի սպառնում։ Նա հաջողությամբ ապաքինվում է և պատրաստ է մոտ ապագայում մարտական դիրքեր վերադառնալ»,- գրել է Չեչնիայի ղեկավարը:
Ռուսլան Գերեմեևը, ինչպես ավելի վաղ ասել էր Կադիրովը, ղեկավարում է չեչենական ստորաբաժանումը, որը մասնակցում է Մարիուպոլի պաշարմանը։
Ռուսլան Գերեմեևն անցնում էր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության քրեական գործով։ Հետաքննության ընթացքում Նեմցովների ընտանիքի փաստաբան Վադիմ Պրոխորովը ենթադրել է, որ սպանության կազմակերպիչը կարող է լինել հենց Գերեմեևը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան