Ներքին 4 տարի առաջ - 12:25 29-03-2022

Դատախազը թող գա՛, բացատրություն տա. վրաերթից զոհվածի կինը հացադուլ է անում

Կառավարության շենքի մոտ մինչև չորս տարեկան չորս երեխաների մայր Աննա Մովսիսյանը իր երեխաների, ծնողների հետ բողոքի ակցիա է անում։ Պատճառը, ըստ մեր զրուցակցի, ամուսնու՝ Էրիկ Գաբրիելյանի մահվան ելքով վրաերթի մասով Դատախազության հստակ որոշում չկայացնելն է։ Անպատասխան և ճարահատյալ մնալու հետևանքով չորս երեխաների մայրն այսօրվանից Կառավարության շենքի մոտ հացադուլ է անելու՝ որպես բողոքի ակցիա։

Աննան Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ տարիներ առաջ ամուսինը վրաերթի է ենթարկվել Խանջյան փողոցում։ Ամիսներ շարունակ գործին տրվել է սկզբնական ընթացք, սակայն տվյալ պահին իրավահաջորդ հանդիսացողը՝ ինքը, չի ներգրավվել. «Գործով ունեմ փաստաբան, որ զբաղվում է այդ հարցերով, բայց խնդիրն այն է, որ զրկված եմ եղել դիրքորոշում հայտնելու իրավունքից»։

Այնուհետև հարուցվել է քրեական գործ, որի արդյունքում ազատ է արձակվել անձը, ով Աննայի ամուսնուն ենթարկել է մահվան ելքով վրաերթի, որից հետո կրկին տասն ամիս շարունակ անհեթեթ պատճառաբանություններով գործը ձգձգվել է։ Այս պահին գործը գտնվում է դատախազությունում և դատարան չի գնացել, իսկ ըստ քննիչ Նարեկ Ստեփանյանի բանավոր խոսքի՝ դեռ բավարար ապացույց չկա, այն դեպքում, երբ կա փորձագետի եզրակացություն, որը փաստում է, որ երկու խախտումով՝ երրորդը ներառված չէ, գործը արդեն իսկ պետք է գնար դատարան։

«Հարցին լուծում չի տրվել։ Ակցիան դադարեցնելու միակ միջոցը դատախազի այստեղ գալն է։ Ես չեմ բացառում, որ ինձ ու իմ երեխաներին բերման կենթարկեն, բայց ես մինչև վերջ պայքարելու եմ։ Ինչո՞ւ է ՀՀ-ում իմ լսված լինելու իրավունքը այդքան խախտված։ Իրենց տաքուկ սենյակներում նստել՝ աղի ու աղամանի հարցն են քննարկում, տեսե՞լ են պատերից դուրս ինչ է կատարվում»,- նշեց նա։

Պետրոսյան Քնարիկ


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում