Արտաքին 4 տարի առաջ - 10:11 29-03-2022

Ճապոնիան արգելել է շքեղ մեքենաների, մոտոցիկլետների և ալկոհոլային խմիչքների մատակարարումները Ռուսաստան

Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների ընդլայնման մասին, որոնք սահմանվել են Ուկրաինա ներխուժման պատճառով։ Տոկիոյի որոշմամբ ապրիլի 5-ից արգելվում է ճապոնական շքեղ մեքենաների, մոտոցիկլետների և ալկոհոլային խմիչքների արտահանումը Ռուսաստան։
Բացի այդ, կարգելվի ճապոնական արվեստի գործերի, մորթու, ոսկերչական իրերի, ծխախոտի և կոսմետիկայի մատակարարումը։
Ավելի վաղ Ճապոնիան արդեն միացել էր Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների կողմից սահմանված ֆինանսական պատժամիջոցներին։ Ի պատասխան Տոկիոյի նման դիրքորոշման՝ Ռուսաստանի իշխանությունները հայտարարեցին, որ դադարեցնում են Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունները և չեղարկում են Կուրիլյան կղզիներ ճապոնացիների այցերի համար սահմանված առանց վիզայի ռեժիմը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով