Արտաքին 4 տարի առաջ - 12:12 28-03-2022

Եվրամիությունը ռուսական գազից կկարողանա հրաժարվել երկու տարվա ընթացքում

Եվրամիությունը երկու տարվա ընթացքում կկարողանա հրաժարվել ռուսական գազի մատակարարումներից: Այս մասին Sky News Arabia-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Նա հստակեցրել է, որ Եվրոպան չի ձգտում արգելել ռուսական էներգառեսուրսները, այլ զբաղվում է իր տարածք մատակարարումները դիվերսիֆիկացնելով։
Մարտի սկզբին Ուկրաինա ռուսական զինված ներխուժման ֆոնին Եվրահանձնաժողովը ռուսական հումքից հրաժարվելու գործընթացն արագացնելու ծրագիր ներկայացրեց։ Փաստաթղթի համաձայն, մինչև տարեվերջ ԵՄ-ն երկու երրորդով կկրճատի ռուսական գազի սպառումը։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի խոսքով, ԵՄ երկրները կսկսեն գազ գնել միասնական, համակարգված ձևով՝ գազի շուկայում ԵՄ անդամների միջև մրցակցությունը վերացնելու համար։ Սա կօգնի նվազեցնել վառելիքի գները:
ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հայտարարել են Ռուսաստանից նավթի մատակարարումների վրա էմբարգո սահմանելու մասին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հանձնարարել է «ոչ բարեկամ երկրների» ցուցակում ընդգրկված պետություններից գազի դիմաց վճարումները գանձել ռուբլով, նշելով, որ գազի մատակարարումների ծավալներն ու գները կհամապատասխանեն ավելի վաղ կնքված պայմանագրերում նշվածներին։
ՌԴ-ին «ոչ բարեկամ երկրների» ցուցակում ներառված է 50 պետություն, այդ թվում՝ ԵՄ բոլոր երկրները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով