Արտաքին 4 տարի առաջ - 18:47 27-03-2022

«Ռոսկոսմոսը» մտադիր է ավիաշարժիչների համար մասեր արտադրել


«Ռոսկոսմոս»-ի գործադիր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ եթե ռուսական տիեզերանավերի առևտրային շուկան հրթիռակիրների համար արհեստականորեն փակ է, կորպորացիան «այլ ուղղությամբ կգործի» և կսկսի ավիացիայի համար բաղադրիչներ արտադրել՝ որպես ներմուծման փոխարինման ծրագրի մի մաս, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Երբ մենք հասկանում ենք, որ մեր հրթիռների համար առևտրային շուկան արհեստականորեն փակ է, թեև մեր հրթիռներն ավելի լավն են, քան արևմտյան մոդելները, մենք չենք փորձի անցնել փակ դռներով, մենք պարզապես կշրջվենք այլ ուղղությամբ», - ասել է Ռոգոզինը հիշատակի միջոցառումներից հետո՝ առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի և օդաչու Վլադիմիր Սերյոգինի մահվան վայրում։
Նա հավելել է, որ «Ռոսկոսմոսի» ձեռնարկությունները կսկսեն ավիացիայի, գյուղատնտեսության, էներգետիկայի և բժշկության համար անհրաժեշտ ապրանքների արտադրությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան