Ներքին 4 տարի առաջ - 22:36 26-03-2022

Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում

Այսօր, մարտի 26-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 20։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 60-ամյա Մեսրոպ Ավետիսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Չարենց փողոցի թիվ 42 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցող մոտ 65-70 տարեկան կին հետիոտնին։

Վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների և Երևանի գնդի պարեկների հետ օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ու օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Փաստի առթիվ Հ․ Մարգարյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով՝ մեքենան տեղափոխվում է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության։ Նա եղել է սթափ։ Նրա ինքնազգացողությանը վատացել էր և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկը տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերեց նրան:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան