Արտաքին 4 տարի առաջ - 20:55 26-03-2022

Պուտինը կարծում էր, որ կարող է պառակտել ՆԱՏՕ-ն. Բայդեն

Ըստ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Վլադիմիր Պուտինը զարմացել է՝ տեսնելով, որ չի կարողացել պառակտել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին Ուկրաինա ներխուժման պատճառով:

Բայդենը ելույթ է ունեցել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավա կատարած այցի ժամանակ, որտեղ հանդիպել է Ուկրաինայի կառավարության նախարարների և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ։

«Վստահ եմ՝ Վլադիմիր Պուտինը հույս ուներ, որ կկարողանա պառակտել ՆԱՏՕ-ն, կկարողանա տարանջատել արևելյան և արևմտյան թևերը, կկարողանա բաժանել ազգերը՝ հիմնվելով անցյալի պատմության վրա»,- ասել է Բայդենը:

«Բայց նա չկարողացավ դա անել. մենք պահպանեցինք մեր միասնությունը»,- հավելել է նա։

Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ պատմությունն ապացուցել է Եվրոպայում հակամարտությունների ժամանակ ԱՄՆ-ի մի կողմ չքաշվելու կարևորությունը։

Բայդենը հավելել է, որ կայունությունը Եվրոպայում չափազանց կարևոր է Միացյալ Նահանգների համար, քանի որ բխում է իրենց իսկ շահերից. «Ոչ միայն Եվրոպայում, այլև ամբողջ աշխարհում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով