Արտաքին 4 տարի առաջ - 11:04 26-03-2022

Մակրոնը մեկնաբանել է գազի համար ռուբլիով վճարելու՝ Ռուսաստանի պահանջը


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ռուսական գազի դիմաց ռուբլիով վճարելու պահանջը չի համապատասխանում կնքված պայմանագրերի պայմաններին։ Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսական գազի համար պետք է վճարվի պայմանագրերով նախատեսված արժույթով։ Խոսքը եվրոյի մասին է»,- ասել է նա։
Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ ԵՄ քաղաքականության առաջնահերթություններից մեկը լինելու է գազի գնի իջեցումը։ Նա հավելել էր, որ Եվրահանձնաժողովը ապագայում կարող է լիազորված լինել կենտրոնացված գազ գնել ԵՄ երկրների համար։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը ռուսական գազի մատակարարումների համար վճարումներ կընդունի միայն ռուբլիով, խառնաշփոթ է առաջացրել Եվրոպայում։ Այսպես, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՄ-ն ընկերություններին թույլ չի տա ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով։ Նա ընդգծել է, որ ռուբլիով հաշվարկները փորձ կլինեն շրջանցել Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում