Խոսք 4 տարի առաջ - 19:48 25-03-2022

«Պատմության ուսուցչի» գործով ձայնագրություն հրապարակողը հետաքննության մարմնի աշխատակից է. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հետաքրքիր շրջադարձ է եղել «պատմության ուսուցչի» գործում, ում դեմ քրեկան գործ է հարուցվել պատմության դասի ընթացքում Նիկոլ Փաշինյանին՝ հայրենիքը թշնամուն հանձնելու մեջ մեղադրելու համար, որի ձայնագրությունը հայտնվել էր Ոստիկանությունում։

Oragir.news-ի հետ զրույցում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը մանրամասնեց, որ շատ կարևոր է այս գործի հանրային հնչեղության գործում լրատվամիջոցների դերը, որովհետև որևէ մեկը տեղյակ չէ այս գործի մասին։

«Խոսքը վերաբերում է պատմության սովորական մի ուսուցչի, որն Արցախյան առաջին պատերազմի մասնակից է, հաշմանդամություն է ստացել, որն արմատներ ունի թշնամուն հանձնված Հադրութի շրջանի Նոր Թաղերից և երկար տարիներ աշխատում է պատմության ուսուցիչ Երևանի կենտրոնական դպրոցներից մեկում։ Չգիտես որտեղից, ձայնագրություն է հայտնվում համացանցում, որը չգիտես ինչպես հայտնվում է Ոստիկանության սեղանին, և քրեական գործ է հարուցվում և անձին մեղադրանք է առաջադրվում ոչ թե ծանր վիրավորանքի, այլ այս իշխանությունների կողմից քրեական օրենսգրքում ներմուծված մեկ այլ հանցակազմով։ Կարծում եմ՝ մեր հանրությունը կհիշի, որ ԱԺ-ում այս հոդվածը քննարկելիս ասպարեզում չերևացող ՔՊ-ականը լուրջ դեմքով խոսում էր, թե արդյոք ազգային ազատագրական երգերը կհամարվեն այս հոդվածի ներքո հանցագործություն, դրա համար այն ժամանակ դա համարվեց «թուրքերին վիրավորելու հոդված»։

Իրավապաշտպանի խոսքով՝ հենց այս հոդվածով է պատմության ուսուցչին մեղադրանք առաջադրվել, գործը գնացել է դատարան, որին հենց առաջին նիստին լրատվամիջոցները հանրային հնչեղություն տվեցին, իսկ ինքն իմացել է դրա մասին, հրապարակային գրել, որ պատրաստ է ստանձնել պաշտպանությունը, և արդեն մի քանի ամիս է՝ դատարանում ընթանում է գործը։

Անդրադառնալով հարցին՝ թե այսօր «պատմության ուսուցչի» գործով ի՞նչ տեղի ունեցավ դատական նիստի ընթացքում, պատասխանեց, որ այն, ինչ տեղի ունեցավ, շատ տարօրինակ էր, քանի որ դատախազության վկաներից մեկն այն ոստիկանն էր, որն իբրև թե ներբեռնել էր այդ ձայնագրությունը համացանցից՝ չնշելով, թե կոնկրետ որտեղից։

«Այնպես է ստացվում, որ հիմա այն անձը, որը պետք է գար ու մեր հարցերին պատասխաներ, թե որտեղից է ներբեռնել, ինչպես է դա ստացվել, արդյոք իր պարտականությունների մեջ է մտնում ֆեյբուքը, յութուբը և առհասարակ սոցիալական կայքերը մոնիթորինգի ենթարկելը, Նիկոլ Փաշինյանին կամ նրա մերձավորներին վերաբերող տեսանյութեր, այլ նյութեր հայտնաբերելը, դրա հիման վրա քրեական գործ հարուցելը, և թե քանի քրեական գործ է հարուցվել Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներին վիրավորելու, հայհոյելու, պիտակավորելու հիմքով, հարցերից խուսափեց։ Այսպիսի հետաքրքրիր հարցեր ունեինք տալու այդ անձին, այն է այդ անձը հայտնվեց դատարանում, հայտարարեց, որ ինքը եղել է հետաքննության մարմնի աշխատակից, դատարանն էլ անմիջապես հեռացրեց նրան՝ հայտարարելով , որ կա կարգավորում, որ այդ անձը ներկա լինել չի կարող։ Բայց ամբողջ հարցն այն է, որ մենք չենք ներգրավվել որպես վկա, այլ դատախազությունը, և ես հռետորական հարց եմ տալիս․ եթե այս գործը հանրային հնչեղություն չստանար, հանրության ուշադրության կենտրոնում չհայտնվեր, այդպես կլինե՞ր, թե՞ չէ։ Թե,՞ կոպիտ ասած, «կսղացնեին, կգնար»։

Մելիքյանն ասաց, որ իրականում երկրորդական է ձայնագրության մեջ ասվածը, ավելի առաջնային է այն, թե ինչպես են նմանատիպ ձայնագրությունները հայտնվում համացանցերում, առհասարակ ձայնագրվում և հայտնվում քրեական գործերում, հետո օգտագործվում մարդկանց դեմ։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ