Արտաքին 4 տարի առաջ - 11:22 25-03-2022

ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային, սակայն զորք չի ուղարկի այնտեղ

ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում պայմանավորվել են ամրապնդել Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ-երկրների անվտանգությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում՝ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի պայմաններում: Մասնավորապես, ՆԱՏՕ-ի նոր մարտական ​​խմբեր կտեղակայվեն Ռումինիայում, Բուլղարիայում, Հունգարիայում և Սլովակիայում։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կշարունակի աջակցել Ուկրաինային, մասնավորապես՝ զենքի և տեխնիկայի մատակարարման հարցում։ Նա նաև Ռուսաստանին զգուշացրել է քիմիական կամ զանգվածային ոչնչացման ցանկացած այլ զենքի հնարավոր կիրառման հետևանքների մասին։
Միաժամանակ ՆԱՏՕ-ի ղեկավարն ասել է, որ դաշնակիցները դեմ են հակամարտության հետագա սրմանը, նրանք զորք չեն մտցնի Ուկրաինա և ոչ թռիչքային գոտի չեն սահմանի այդ երկրի օդային տարածքում։ Նա ընդգծել է, որ դա ՆԱՏՕ-ի և ռուսական զորքերի ուղիղ բախման կհանգեցնի։ Ավելի վաղ Լեհաստանն առաջարկել էր խաղաղապահ առաքելություն ուղարկել Ուկրաինա, սակայն այդ առաջարկը գագաթնաժողովում ակտիվորեն չի քննարկվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան