Արտաքին 4 տարի առաջ - 10:31 25-03-2022

Եվրոպան Ռուսաստանին թույլ չի տա նավթն ու գազը ռուբլով վաճառել

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Ռուսաստանն այլևս չի կարողանա իր էներգետիկ ռեսուրսների միջոցով շանտաժի ենթարկել Եվրոպային։
Նրա խոսքով, ռուսական նավթային և գազային ընկերություններին թույլ չի տրվի վառելիքի դիմաց վճարումները պահանջել ռուբլով (ավելի վաղ Մոսկվան հայտարարել էր նման մտադրության մասին), քանի որ դա պատժամիջոցների ռեժիմի փաստացի խախտում կլինի։
«Նման որոշումը կլինի միակողմանի, որը գործարքի պայմանների խախտում է,- պարզաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։- Սա իրականում պատժամիջոցները շրջանցելու փորձ է։ Մենք պատժամիջոցներ չենք սահմանել՝ դրանք շրջանցելու համար։ Անցել է էներգիան որպես շանտաժի միջոց օգտագործելու ժամանակը:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին և լատվիական Latvijas gāze գազաբաշխիչ ընկերության ղեկավար Այգարս Կալվիտիսը ևս հայտարարել են, որ ռուբլով վճարելու Ռուսաստանի պահանջը պայմանագրերի խախտում է։ Կալվիտիսն ուղղակիորեն հայտարարել է, որ Լատվիան «Գազպրոմ»-ին ռուբլով չի վճարի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան