Արտաքին 4 տարի առաջ - 13:19 24-03-2022

Ուկրաինան հայտարարել է ռուսական խոշոր դեսանտային նավի խորտակման մասին

Ուկրաինայի բանակի գլխավոր շտաբը մարտի 24-ին հայտարարել է Բերդյանսկի նավահանգստում ռուսական խոշոր «Օրսկ» դեսանտային նավի խորտակման մասին։ Նավը ռազմական տեխնիկա է տեղափոխել քաղաք, որի մասին 3 օր առաջ հաղորդել էին լրատվամիջոցները։ Սոցցանցերում ենթադրյալ կառանման վայրում բռնկված խոշոր հրդեհը պատկերող լուսանկարներ և տեսաապացույցներ են տարածվում։
«Օրսկը» Սևծովյան նավատորմի նավ է և նավարկում է 1968թ.-ից։ Ըստ աղբյուրների, այն կարող է 313-ից 440 զինծառայող տեղափոխել։
Զապորոժիեի մարզային վարչությունը հաղորդել է, որ նավի վրա հարձակումն իրականացվել է առավոտյան ժամը 7-ին։ Պնդվում է, որ նավահանգստում ևս երկու նավ է վնասվել, ոչնչացվել է 3000 տոննա վառելիքի պահեստարան, կրակը տարածվել է զինամթերքի պահեստի վրա։
Զոհերի թիվը չի հաղորդվում: Թե ինչ նավեր են վնասվել և ինչպես է իրականացվել հարձակումը նույնպես հայտնի չէ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան