Արտաքին 4 տարի առաջ - 09:06 23-03-2022

Ռիգայում ՌԴ դեսպանատանը պարտավորեցրել են փոխել հասցեի ցուցանակը

Լատվիայում Ռուսաստանի դեսպանատանը պարտավորեցրել են երեք ամսվա ընթացքում փոխել շենքին փակցված փողոցի անվանումով հասցեի ցուցանակը, հաղորդում են լատվիական լրատվամիջոցները՝ հղում անելով Ռիգայի քաղաքային խորհրդի որոշմանը։
Մարտի 4-ին քաղաքային իշխանությունները որոշել են Անտոնիյաս փողոցի մի հատվածը, որտեղ գտնվում է Ռուսաստանի դեսպանատունը (և երկու այլ շենքեր), վերանվանել Ուկրաինայի անկախության փողոց՝ «ի աջակցություն ուկրաինացի ժողովրդի հերոսական պայքարի»։
Եթե ​​մինչև հունիսի 22-ը ցուցանակը չփոխվի, քաղաքի ոստիկանությունը շենքի սեփականատիրոջը տուգանելու իրավունք կստանա: Ինչպես նշվում է Լատվիայի հանրային ԶԼՄ-ների կայքում, դրա չափը կարող է տատանվել 10-ից 150 եվրոյի սահմաններում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով