Ներքին 4 տարի առաջ - 18:45 22-03-2022

Փորձ մի՛ արեք ձեզ համեմատել այն պետական գործիչների հետ, ովքեր քաոսից պետություն են ստեղծել. Սաղաթելյանը՝ իշխանությանը

ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, անդրադառնալով Ռուբինյանի ելույթին, հայտարարեց, որ առանձին դրվագներով, պատմությունից կտրված դրվագներով չեն կարող իրական գնահատական տալ պատմական դեպքերին, և թող փորձ չանեն իրենց համեմատել այն պետական գործիչների հետ, ովքեր քաոսից, զրոյից պետություն են ստեղծել։

Սաղաթելյանն ասաց, որ աշխարհաքաղաքական բարդ իրադրության պայմաններում, երբ ՀՀ-ն կանգնած է բազմաթիվ լուրջ մարտահրավերների առջև, երկրի իշխանության ղեկին հայտնված մի խումբ շարունակում է անցյալ ու ներկա անելով երկիրը տանել դեպի անդունդ։

«Ինչ եք ասում դուք, ասում եք՝ կա՛ ապագա, բայց դա զիջումով է։ Մենք ասում ենք՝ ապագա չկա զիջումով, խաղաղության անվան տակ երկիրը տանում եք զիջումների, դուք ոչ թե խաղաղության դարաշրջան եք բացելու, այլ դժոխքի, քաոսի ու նոր կորուստների դարաշրջան, ու այս ամենը շարունակում եք ներկայացնել որպես ներկաների ու նախկինների կռիվ, որով չորս տարի այս ժողովրդին կերակրել եք ձեր իշխանությունը պահելու համար։ Այստեղ ներկայի ու նախկինի հարց չկա, «Ապագա կա՛» կարգախոսով եկել եք իշխանության, բայց մնացել եք անցյալում։ Հիմա էլ գնացել եք հարյուր տարի հետ, ես ասել եմ՝ ավելի՛ եք հետ գնալու, մինչև Տրդատ Մեծ, բայց դուք գործ ունեք հինգ հազարամյա ժողովրդի ճակատագրի հետ։ Հերի՛ք է խեղաթյուրեք ճակատագրերն ու իրադարձությունները, դուք չունեք մանդատ երկիրը նոր զիջումների տանելու։ Քննադատում ենք բոլոր ոլորտներում ձեր հետևողական սխալներն ու բացթողումները՝ ասում եք նախկիններն են մեղավոր, ասում ենք՝ պետական պարտքը 2,5 միլիարդ դոլարով ավելացել է՝ շուրջ 35%, ասում եք՝ նախկինում էլ էր այդպես»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի