Ներքին 4 տարի առաջ - 11:20 22-03-2022

Պետբյուջեի հաշվին իրենց զգում են թանկարժեք զբոսաշրջիկներ. Արեգնազ Մանուկյան

Մարտի 22-ին գումարված քառօրյա նստաշրջանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն իր ելույթում անդրադարձավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած մեծաթիվ պատվիրակության այցին դեպի Ինդոնեզիայի Բալի կղզի:

«Սա առաջին դեպքը չէ, երբ պետբյուջեի հաշվին իշխող խմբակցության պատգամավորները զգում են իրենց թանկարժեք զբոսաշրջիկներ, նրանք իհարկե իրենց այցերը ներկայացնում են որպես դարակազմիկ, բայց ՀՀ-ի համար այդ այցերից զրո կամ զրոյից շատ քիչ տարբերվող օգուտ կա։ Տպավորություն կա, որ խորհրդարանն այս մարդկանց համար վերածվել է տուրիստական գործակալության։ Ռոտացիոն սկզբունքով արտասահման են մեկնում, մի լավ ման գալիս, կառավարությունից իջեցնում հերթական հրահանգը կատարելու։ Խորհրդարանական մեծամասնության համար յուրօրինակ բոնուս է՝ հնազանդորեն ենթարկվելու դիմաց։ Մեկը կարո՞ղ է բացատրել, թե ի՞նչ են անելու ութ հոգով տասնմեկ օր Բալիում, այդ ի՞նչ ճակատագրական հարցեր են որոշելու՝ գերիների հա՞րցն են լուծելու, սրընթաց աճող գների դե՞մն են առնելու, թե՞ Արցախի հումանիտար աղետն են կանգնեցնելու»,- նշեց պատգամավորը։
Մանուկյանն ասաց, որ բյուջեի մսխման առումով այս իշխանությունը գերազանցել է նախորդ իշխանությանը. ժողովրդավարության բարձրագույն լիգայում հանդես եկող ուժի դեպքում այդպես էլ պետք է լիներ։
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը Մանուկյանին հորդորեց մնալ օրակարգի շրջանակներում. «Կոչ եմ անում ԱԺ նիստերի դահլիճը չխառնել և չշփոթել 7or.am-ի հետ»։

Քնարիկ Պետրոսյան


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»