Արտաքին 4 տարի առաջ - 20:57 20-03-2022

Պեսկովի դուստրը դժգոհել է ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում հայտնվելու համար

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի դուստրը՝ Ելիզավետա Պեսկովան, ասել է, որ զարմացած է իր դեմ սահմանված ԱՄՆ պատժամիջոցներից։ Այդ մասին նա հաղորդել է Business Insider-ին:
«Ինձ համար սա լիովին անարդար է և անհիմն: Ես շատ զարմացա, քանի որ տարօրինակ է պատժամիջոցներ կիրառել 24 տարեկան մարդու նկատմամբ, որը կապ չունի իրավիճակի հետ։ Ես վրդովված եմ, քանի որ կցանկանայի ճանապարհորդել և սիրում եմ տարբեր մշակույթներ»,- ասել է նա:
Ավելի վաղ Սպիտակ տունը պատժամիջոցներ էր սահմանել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի և նրա ընտանիքի անդամների, ինչպես նաև ռուսաստանցի 19 գործարարների և նրանց հետ կապված 47 այլ քաղաքացիների նկատմամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում