Ներքին 4 տարի առաջ - 22:27 19-03-2022

Արտավազդ Սահակյանը վերականգնել է 55-ամյա տղամարդու ամբողջական կտրված դաստակը

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցում վերականգնել են 55-ամյա տղամարդու ամբողջական կտրված դաստակը, տեղեկացնում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Նշվում է, որ հիվանդանոցի Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկա է տեղափոխվել 55-ամյա տղամարդ՝ ձախ դաստակի ամբողջական ամպուտացիայով։ Սկզբում բերել են կտրված դաստակը, ապա՝ հիվանդին, որը վնասվածքը ստացել էր աշխատավայրում: Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար Արտավազդ Սահակյանի գլխավորությամբ՝ համալսարանական մասնագետների թիմային աշխատանքի արդյունքում կատարվել է ձեռքի ռեինպլանտացիա, վիրահատությունը տևել է 8 ժամ:

Սահակյանը հիվանդի վիճակը գնահատում է բավարար, 55-ամյա տղամարդու փոխպատվաստված դաստակը կենսունակ է, տղամարդը տեղափոխվել է հիվանդասենյակ և անցնում է հետվիրահատական բուժում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի