Ներքին 4 տարի առաջ - 14:36 19-03-2022

ՍԴ մամուլի քարտուղարը չի ասում, թե որտեղ է այժմ Սահմանադրության բնօրինակը

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՍԴ-ից անհետացել է Սահմանադրության Մայր օրինակը։ Բանն այն է, որ նախագահի երդման հանդիսավոր արարողության օրը ՍԴ-ից դուրս է բերվել այն և, ըստ Ղազարյանի, այլևս չի վերադարձվել ՍԴ, որը վստահված է եղել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին։

Oragir.news-ը կապ հաստատեց ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանի հետ՝ հարցնելով, թե հիմա որտե՞ղ է Սահմանադրության Մայր օրինակը, սակայն ՍԴ խոսնակը նախ նեղսրտեց, որ իրեն ոչ աշխատանքային օրով են դիմում, ապա հարցին պատասխանելու փոխարեն սկսեց մտավարժանքներով զբաղվել՝ ընկնելով փիլիսոփայական զեղումների գիրկը․ «Դա ի՞նչ հարց է ախր, ՍԴ-ն ծաղրածությունների երբևէ չի արձագանքել, և ապագայում էլ չենք պատրաստվում։ Ես լուրջ տարակուսած եմ, որ սա կարող է լուրջ ընդունվել որևէ մեկի կողմից։ Եթե մի օր ցանկանաք, կարող ենք զրուցել, բացատրեմ՝ ինչ տիրույթում է պետք նայել իրավիճակին»,- պատասխանեց խոսնակը, որի աշխատանքի ողջ իմաստը, և պետբյուջեից ստացած վարձատրության արդարացումը ԶԼՄ-ների հարցերին կոնկրետ պատասխաններ տալն է։ Խոսնակին խնդրեցինք հարցին կոնկրետ պատասխանել, հստակ ասել, թե որտե՞ղ է այս պահին Սահմանադրության բնօրինակը, սակայն ՍԴ խոսնակից այդպես էլ պատասխան չստացանք։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից