Ներքին Հարցում 1 տարի առաջ - 20:30 05-07-2025

Մամուլի՞ օրն է․ չգիտեմ, չեմ էլ ուզում իմանամ․ քաղաքացիները չեն հիշում Սահմանադրության օրը․ հարցում

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը: 1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ի հանրաքվեով, և այդ օրն էլ դարձավ պետական տոն:

Անցած տարիներին երկրի հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Գիտե՞ք, թե ինչ օր է այսօր»։

Հարցվածների մի մասը չգիտեր, որ այսօր Սահմանադրության օրն է, որոշների կարծիքով էլ՝ Սահմանադրությունում ինչ-որ փոփոխություններ պետք է արվեն։
«Չէ, չեմ էլ ուզում իմանամ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ մենք ամեն ինչի կարիք ունենք։

«Սահմանադրության օրն է։ Մենք ամեն ինչի կարիք ունենք, որ սկսենք նորմալ ապրել»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Սահմանադրություն չունենք։

«Մամուլի՞ օրն է։ Զավեշտ է։ Մենք ունե՞նք Սահմանադրություն։ Մենք ոչինչ չունենք»,- ասաց նա։

«Այսօր Սահմանադրության օրն է։ Ուրախանա՞նք։ Ինչ չտվեց մեզ էդ Սահմանադրությունը, բայցի հոգսերից, զոհերից։ Անկախությոունը դա ինքնանպատակ չէ, անկախությունը դա մի մեխանիզմ է, որով երկիրը կարա զարգանա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին