Արտաքին 4 տարի առաջ - 09:04 19-03-2022

Գրեթե 10 միլիոն ուկրաինացի լքել է իրենց տները. ՄԱԿ

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի զինված ագրեսիայի արդյունքում մոտ 10 միլիոն քաղաքացի լքել է իրենց տները։ Այս մասին ուրբաթ՝ մարտի 18-ին, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության տվյալները։ Նշվում է, որ Ուկրաինայի ներսում տեղահանվել է գրեթե 6.5 միլիոն մարդ, իսկ 3.2 միլիոն մարդ արդեն լքել է երկիրը։

Ընդամենը երեք շաբաթվա ընթացքում Ուկրաինան արագորեն մոտենում է Սիրիայում ավերիչ պատերազմի պատճառով տեղահանվածների մակարդակին, պատերազմ, որը ստիպել է մոտ 13 միլիոն մարդու լքել իրենց տներն ինչպես Սիրիայում, այնպես էլ արտերկրում:

Բացի դրանից՝ ավելի քան 12 միլիոն մարդ մնացել է տուժած տարածքներում կամ չի կարող հեռանալ անվտանգության բարձր ռիսկերի, կամուրջների և ճանապարհների ավերման, ինչպես նաև այն պատճառով, որ անվտանգություն և ապաստան գտնելու համար բավարար ռեսուրսներ կամ տեղեկություն չունի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով