Ներքին 4 տարի առաջ - 19:39 18-03-2022

«ՀայՓոստ Մեդ»-ի շնորհիվ դեղամիջոցները ասանելի կդառնան բոլոր քաղաքացիներին․ ԱՆ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել «ՀայՓոստ Մեդ» դեղատնային ցանցի երրորդ դեղատան բացմանը` 0028 փոստային բաժանմունքում: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հաշվի առնելով, որ «ՀայՓոստը» Հայաստանի փոստի ազգային օպերատորն է, որն ունի բաժանմունքների ամենամեծ ցանցը` նախարարն ընդգծել է դեղատնային ցանցի ընդլայնման կարևորությունը մարզային բնակչության համար առողջապահական ծառայությունը հասանելի դարձնելու տեսանկյունից.

«Վստահ եմ, որ «ՀայՓոստն» իր ընտրած զարգացման ուղենիշով կնպաստի առողջապահության նախարարության մեկնարկած կարևորագույն ռեֆորմի իրագործմանը, այն է` առողջության առաջնային պահպանման օղակի զարգացում և քաղաքացիների համար հասանելի և որակյալ առողջապահական ծառայությունների մատուցում»:

«ՀայՓոստի» գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը նշել է, որ ստեղծվող դեղատնային ցանցը կօգնի հասանելի և հարմարավետ դարձնել ծառայությունները. «Այսուհետ մեր բնակիչները կարող են այցելել «ՀայՓոստ Մեդ» դեղատուն, կամ օգտվել մարզերում դեղատնային ապրանքների տուն առաքման ծառայությունից: Գործընթացը շարունակական է. առաջիկայում նախատեսում ենք ցանցն ընդլայնել մարզերի ուղղությամբ: Շուտով դեղատներ կբացվեն Գյումրիում, Վանաձորում և այլ մարզկենտրոններում»:
Կարապետյանը նշել է, որ նախատեսված է դեղերի առաքման ծառայություն ներդնել նաև մայրաքաղաքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով