Ներքին 4 տարի առաջ - 13:48 18-03-2022

«Արմավիր» ՔԿՀ-ում ներդրվել է տեսահսկման համակարգ՝ ավելի քան 400 տեսախցիկով

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ներդրվել է տեսահսկման համակարգ ավելի քան 400 տեսախցիկով: Համակարգը հնարավորություն կտա ապահովել ՔԿՀ-ի թափանցիկ աշխատանքը՝ ստեղծելով անհրաժեշտ նախադրյալներ կոռուպցիայի և քրեական ենթամշակույթի դեմ պայքարը առավել արդյունավետ դարձնելու համար:

«Մենք այս տեսախցիկների և սարքավորումների օգնությամբ կկարողանանք վերացնել ապօրինությունները, ինչն էլ իր հերթին բերելու է մարդու իրավունքների պաշտպանությանը: Քրեակատարողական հիմնարկներում տարիներ շարունակ կուտակված խնդիրների` թմրամիջոցների շրջանառության, խաղամոլության, ճնշումների, ազատազրկվածների նկատմամբ ոտնձգությունների դեմ պայքարի լավագույն միջոցն է այս համակարգի ներդրումը»,- ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

Նախարարի խոսքով` տեսահսկման համակարգը միակ լուծումը չէ, բայց դա միջոց է, որպեսզի ՔԿՀ-ների ծառայողները կարողանան պայքարել ապօրինությունների դեմ:

«Տեսահսկման համակարգը վերահսկելու է դատապարտյալների խցերի միջև շարժերը: Այն դադարեցրել է քրեակատարողական ամենամեծ հիմնարկի «կուրությունը», և այսուհետ մեր օպերատիվ ծառայությունը կունենա ավելի լայն հնարավորություններ հետևելու, թե ինչ շրջանառություն է տեղի ունենում: Ճիշտ է այս համակարգը ամբողջությամբ չի լուծելու ապօրինությունների հարցը, բայց էականորեն կնվազեցնի»,- ասաց Անդրեասյանը:Ըստ նախարարի` տեսահսկման համակարգ կներդրվի նաև «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում, արդեն իսկ մրցույթը հայտարարվել է:


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան