Արտաքին 4 տարի առաջ - 11:05 18-03-2022

Բուլղարիայում ձերբակալել են երկրի նախկին վարչապետ Բոյկո Բորիսովին

Բուլղարիայում ձերբակալել են երկրի նախկին վարչապետ և «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» (GERB) աջ կենտրոնամետ կուսակցության առաջնորդ Բոյկո Բորիսովին՝ ԵՄ դատախազության կողմից իրականացվող միջոցների չարաշահման հետ կապված հետաքննության շրջանակում: Նա կալանավորվել է 24 ժամով, հաղորդել է Բուլղարիայի ՆԳՆ-ն:

Բորիսովից բացի ձերբակալվել են նաև երկրի նախկին ֆինանսների նախարար Վլադիսլավ Գորանովը, խորհրդարանի ֆինանսական հանձնաժողովի նախկին նախագահ Մենդա Ստոյանովան և կառավարության լրատվական ծառայության նախկին ղեկավար Սևդալինա Առնաուդովան։

Բուլղարիայի ազգային հեռուստատեսության հաղորդմամբ, ձերբակալությունները կապված են ԵՄ միջոցների չարաշահման ավելի քան 120 դեպքերի հետաքննության հետ։ Խուզարկություններ և փաստաթղթերի առգրավում է կատարվել երկրի բազմաթիվ հասցեներում:

Բուլղարիայի գործող վարչապետ Կիրիլ Պետկովն իր ֆեյբուքյան էջում մեկնաբանել է մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կալանավորման մասին լուրը՝ գրելով. «Ոչ ոք օրենքից վեր չէ»։

Բոյկո Բորիսովը Բուլղարիայի կառավարությունը ղեկավարել է երեք անգամ՝ 2009-ից 2021 թվականներին։ Մարտի 13-ին նա վերընտրվել է GERB կուսակցության նախագահի պաշտոնում։ Կուսակցությունը ներգրավված է եղել մի քանի կոռուպցիոն սկանդալների մեջ, որոնք Բուլղարիայում խոշոր հակակառավարական բողոքի ցույցերի պատճառ են դարձել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի