Միտք 4 տարի առաջ - 10:10 18-03-2022

Մենք մեր երազի մեջ ենք խաբվում, իսկ թշնամին իրականության մեջ է իրեն ճշտում

Որքան էլ ծիծաղելի հնչի, այդուհանդերձ, փորձենք հասկանալ այս իշխանությունների երազախաբությունը՝ թուրքի հետ խաղաղություն: Երազը տեղափոխենք իրականություն, արթմնի ու սթափ ժամանակի մեջ, համոզվելու համար, արդյո՞ք հնարավոր է բեղմնավորում և երեխայի ծնունդ: Պարույր Սևակն ասում է, որ երազախաբությունից զավակ չի ծնվում: ՔՊ-ն իր պարագլխի հետ կարող են ասել, որ Սևակի խոսքը բանաստեղծական է և եթերային: Տեսնենք, արդյո՞ք սրանց բռնած գործն իրականության մեջ իրականանալի է՝ թուրքի խաղաղությունը հայի նկատմամբ:

Ադրբեջանն ամեն օր կրակում, հրետակոծում է Արցախի խաղաղ բնակավայրերը՝ չխնայելով մանկապարտեզ ու դպրոց, տուն՝ ննջարանում խաղաղ քնած երեխա: Բարձրախոսով ահաբեկում է հայերին՝ լքել բնակավայրերը, ինքնակամ հեռանալ Արցախից, քանի դեռ արյունով չեն հայաթափել: Պայթեցնում են գազատարը և 10 օր թույլ չեն տալիս վերականգնել գազամատակարաումը ողջ Արցախում: Սյունիքում պարբերաբար ներխուժում են Հայաստանի ինքնիշխան տարածք, մարտական դիրքեր ստեղծում և շարունակում առաջ գալ: Վերջին առաջ գալը 2-3 օր առաջ էր:

Նախիջևանից կրակում են Արարատի մարզի մեր դիրքերի վրա, սպանում մեր զինվորներին և փորձում առաջանալ հենց Երևանի քթի տակ: Հևասպառ պահանջում են Սյունիքը՝ պիտակավորելով՝ Արևմտյան Զանգեզուր, իրենց պատմական հողը: Ախր, լեզու չունենք, որ ասենք՝ այ թափափուկ կովկասյան թաթարներ, խի դուք պատմություն ունե՞ք, որ դեռ պատմական հող կամ ինչ-որ բան ունենք: Արդյո՞ք Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո՝ դադարելու է այն հայաթափելուց: Թե՞ էլ չի կրակելու Արարատում և չի պահանջելու Սյունիքը: Ավելի ոգևորված է անելու, քանի որ համարելու է հերթական հաջող քայլը, որոնք մեկ առ մեկ դնում է:

Բաքվի զորահանդեսի ժամանակ Էրդողանը ցնծալով ճղճղում էր, թե Էնվերի հոգին փառավորվում է՝ նայելով երկնքից: Ուղղակի ասում էր, որ ինքը ցեղասպանության շարունակողն է: Չի թաքցնում Արարատյան դաշտի նկատմամբ իր ընչաքաղցությունը, թե 100 տարի առաջ այդտեղ մուսուլմաններ են ապրել, որ հայերի հողը չէ: Եվ այսօր այդ հրեշից մենք ակնկալում ենք խաղաղություն: Անգամ ցեղասպանության մասին մոռանալուց և Անկարայի բոլոր պահանջները կատարելուց հետո էլ թուրքը թույլ չի տա, որ մենք հանգիստ ու խաղաղ ապրենք, անվեջ նորանոր պահանջներ է ներկայացնելու՝ մինչև որ հասի Հայաստանն առանց հայերի տեսնելու իր մոլի երազի իրականացմանը: Մենք մեր երազի մեջ ենք խաբվում, իսկ թշնամին իրականության մեջ է իրեն ճշտում:


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով