Արտաքին 4 տարի առաջ - 23:39 17-03-2022

Բայդենը Պուտինին անվանել է արյունոտ բռնապետ և իսկական ավազակ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «արյունոտ բռնապետ և իսկական ավազակ, որն անբարոյական պատերազմ է մղում Ուկրաինայի ժողովրդի դեմ»։ Նա այս հայտարարությունն արել է Սուրբ Պատրիկի օրվան նվիրված՝ Իռլանդիայի ընկերների ամենամյա ընթրիքի ժամանակ:

Մարտի 16-ին Բայդենը Պուտինին բնութագրել էր որպես ռազմական հանցագործ։

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բայդենի վերջին հայտարարությունները, դրանք անվանել է «բացարձակապես անթույլատրելի, անընդունելի և աններելի»։ Ըստ Կրեմլի խոսնակի՝ պետության ղեկավարը, «որը երկար տարիներ ռմբակոծել է մարդկանց ամբողջ աշխարհում», իրավունք չունի նման բաներ ասելու։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի