Արտաքին 4 տարի առաջ - 21:07 17-03-2022

ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Սիրիայի քրդական ուժերին «աջակցություն են ահաբեկչությանը». թուրքական ԶԼՄ-ներ

Ամերիկյան բանակը Սիրիայի քրդական «Ժողովրդական պաշտպանության ջոկատներին» (YPG) ռազմական օգնություն է ուղարկել: Այս մասին հայտնում են թուրքական իշխանամետ լրատվամիջոցները՝ ԱՄՆ-ի քայլը որակելով որպես աջակցություն «ահաբեկչությանը»: Տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ ռազմական օգնության ծավալը կազել է մոտ 150 բեռնատար մեքենա:

Ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ ամերիկյան մատակարարումներն ավելացել են Իրանի կողմից Էրբիլում ամերիկյան հյուպատոսարանի հրետակոծությունից հետո: Նշվում է, որ ռազմական օգնությունն Իրաքի տարածքով է ուղարկվել Սիրիայի քրդական ուժերի ենթադրյալ ռազմաբազաներ, որոնք տեղակայված են Դեր Զոր և Հասաքա նահանգներում գտնվող նավթահանքերի մոտակայքում:

Նշվում է նաև, որ այս պահի դրությամբ Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ մնացած տարածքներում կա ամենաքիչը 11 ռազմաբազա և ռազմական հենակետ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան