Ներքին 4 տարի առաջ - 20:41 17-03-2022

Նարեկ Մկրտչյանը և Օսա Ռեգները քննարկել են Հայաստանում UN Women-ի գրասենյակ ստեղծելու հնարավորությունը

ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 66-րդ նստաշրջանին մասնակցության շրջանակում ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում շարունակում է հանդիպումներ ունենալ տարբեր երկրների պատվիրակությունների ղեկավարների, ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի (UN Women) գործադիր տնօրենի տեղակալ, կազմակերպության գլխավոր քարտուղարի օգնական Օսա Ռեգների հետ հանդիպման ընթացքում նախարարը շեշտել է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց իրավունքների ու հնարավորությունների իրացման համար նպաստավոր պայմանների ապահովման, ինչպես նաև գենդերային հավասարության և կանանց զորեղացման ուղղությամբ համատեղ ծրագրերի անհրաժեշտությունը։ Քննարկվել է նաև Հայաստանում UN Women-ի գրասենյակ ստեղծելու հնարավորությունը։

Ըստ աղբյուրի՝ կողմերը կարևորել են հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքի բոլոր ոլորտներում գենդերային բաղադրիչի ներառման, գենդերային հավասարության հասնելու ազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ միջոցառումների դերը։ Ընդգծվել է նաև երկկողմ պատրաստակամությունը՝ համագործակցության ընդլայնմանն ուղղված անհրաժեշտ քայլերի իրականացման համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ