Արտաքին 4 տարի առաջ - 14:29 17-03-2022

Սադրանք է ծրագրվում, Ռուսաստանը Վրաստանից կպահանջի հանդես գալ չեզոքության մասին հայտարարությամբ. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթացող դատավարության ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը սադրանք է նախապատրաստում Վրաստանի դեմ։

«Բռնազավթված տարածքներում և բաժանարար գծում սադրանք է ծրագրվում, որի համար մեղադրվելու են վրացական ընդդիմադիր խմբավորումները: Այնուհետև, Ռուսաստանի կառավարությունը Վրաստանի կառավարությունից կպահանջի անհապաղ չեզոքության վերաբերյալ հայտարարություն անել։ Վրաստանի կառավարությունը հանդես կգա նման հայտարարությամբ, ինչպես նաև գործնականում կդադարեցնի ընդդիմության գործունեությունը Վրաստանում»,- ասել է Սաակաշվիլին։

Նախկին նախագահն ասել է, որ Ռուսաստանի ԱԴԾ-ն սադրիչ հոլովակ է պատրաստել, որում խոսվում է վրացական տարածքները վերադարձնելու անհրաժեշտության մասին։

Պետական ​​սահմանի ապօրինի հատման գործով դատական ​​նիստում Սաակաշվիլին միացել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքի կոչին և աղոթել Ուկրաինայում խաղաղության համար.

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով