Ներքին 4 տարի առաջ - 13:00 17-03-2022

ԿԳՄՍ նախարարը կառավարությունից 67 մլն 125 հազար ՀՀ դրամ է ուզում

Կառավարության հերթական նիստում քննարկվում է 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքում վերաբաշխում կատարելու և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու հարցը։

Նախարար Դումանյանի խոսքով, նախագիծը կապված է նախադպրոցական և դպրոցական կրթության հետ։ Ներկայացված նախագծով առաջարկվում է ԿԳՄՍ նախարարությանը հատկացնել 67 մլն 125 հազար ՀՀ դրամ գումար, որից 60 մլն 60 հազար դրամը նախատեսվում է հատկացնել Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերից կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման նպատակով ընտրված 13 բնակավայրերում կրթահամալիրների ստեղծման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռք բերման համար: Այդ բնակավայրերն են՝ Աճանան, Օխտար, Արծվանիկ, Գեղանուշ, Սյունիք, Եղեգ, Ծավ, Ճակատեն. «Նշված բնակավայրերում կկատարվեն կրթահամալիրների վերակառուցում։ Ներքին Հանդ և Շիկահող բնակավայրերում կկառուցվեն կրթահամալիրներ»։

Որոշումը կառավարության նիստում ընդունվեց միաձայն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան