Ներքին 4 տարի առաջ - 12:05 17-03-2022

Mercedes-ով բախվել է եզրաքարերին և ընկել Հրազդան գետը. նրան և ուղևորին ճոպաններով են դուրս բերել

Մարտի 17-ին կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմանում Կոտայքի մարզի բնակիչ՝ 41-ամյա Գարեգին Սիմոնյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին և հայտնվել Հրազդան գետում, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Գ. Սիմոնյանն ու նրա ուղևորը՝ Երևանի բնակիչ, 21-ամա Կառլեն Առուստամյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վարորդին և ուղևորին գետից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ ճոպաններ։

Փրկարարներին օգնել են նաև պարեկները, ու մինչ նրանք օգնության ձեռք էին մեկնում գետում հայտնվածներին, Գ. Սիմոնյանը իրեն պահում էր ոչ հարիր. հայհոյներ էր հնչեցնում իրեն օգնոնա ձեռ քեկնած փրկաարներին, պարեկներին ու բժիշյերին, սակայ վերջիններս լուռ իրենց մանագիտական աշխատանքնն էին կատարում։

Մոտ 2 ժամ է պահանջվել, մինչև կարողացան նրանց դուրս բերել գետից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան