Արտաքին 4 տարի առաջ - 09:26 17-03-2022

Պուտինը պետք է հասկանա, որ չի կարող հաջողության հասնել. Ջոնսոն

BBC-ի քաղաքական խմբագիր Լորա Կունսբերգին տված հարցազրույցում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, որ «մեկ կարևոր իմաստով Պուտինն արդեն ձախողվել է»։

Ջոնսոնի խոսքով, ՌԴ նախագահը «չէր պատկերացնում, թե ինչի կբախվի, երբ իր զորքերը մտցնի Ուկրաինա» և նման ուժեղ դիմադրություն չէր սպասում։

Նա Պուտինին մեղադրել է մի շարք այն մակարդակի ռազմական հանցագործությունների մեջ, ինչպիսիք Եվրոպայում չեն եղել «Երրորդ ռեյխի ժամանակներից, Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր»։

Ջոնսոնն ասել է, որ Մեծ Բրիտանիան ցանկանում է ավելին անել և զգում է «ուկրաինացիների օրհասական վիճակը»:

«Պուտինը պետք է գիտակցի, որ հիմա չի կարող հաջողության հասնել»,- հավելել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։
«Նա չի կարողանա ջախջախել և նվաճել Ուկրաինան, քանի որ նրանք ցույց տվեցին իրենց աննկուն ոգին: Այնպես որ․․․ նա պետք է հեռանա այնտեղից, իր տանկերի ու զրահատեխնիկայի հետ միասին»: «Եվ պետք է լինի լուծում, որը կհարգի ուկրաինացի ժողովրդի կամքը: Եվ Մեծ Բրիտանիան կաջակցի այդ լուծմանը»,- հավելել է Բորիս Ջոնսոնը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան