Արտաքին 4 տարի առաջ - 20:57 16-03-2022

Պուտինն «ազգային դավաճաններ» է անվանել դեպի Արևմուտք կողմնորոշված ​​քաղաքացիներին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն «ազգային դավաճաններ» է անվանել նրանց, ովքեր առաջնորդվում են արևմտյան կենսակերպով։

Երկրի ղեկավարի խոսքով, «Արևմուտքը» հույսը դնում է նման քաղաքացիների վրա՝ փորձելով վնասել երկրին։ Դրսում ուղղակի փող ծախսող մարդկանց ինքը հարցեր չունի։

Ելույթ ունենալով տարածաշրջանների սոցիալ-տնտեսական աջակցության միջոցառումներին նվիրված հանդիպման ժամանակ՝ Պուտինը կրկին քննադատել է արևմտյան երկրներին՝ ասելով, որ նրանք փորձում են «չեղարկել» Ռուսաստանը, «երկիրը դարձնել թույլ, կախյալ» և «իրենց համար լավագույն տարբերակով» մասնատել։

Այդ հարցում, ըստ նրա, արևմտյան երկրները խաղադրույք են կատարելու «հինգերորդ շարասյան» վրա: «Ես բոլորովին չեմ դատապարտում նրանց, ովքեր վիլլա ունեն Մայամիում կամ Ֆրանսիայում, ովքեր չեն կարող ապրել առանց ոստրեների կամ այսպես կոչված գենդերային ազատությունների: Բայց խնդիրը բացարձակապես դա չէ, այլ այն, որ այդ մարդկանցից շատերը հոգեպես գտնվում են հենց այնտեղ և ոչ այստեղ՝ մեր ժողովրդի ու Ռուսաստանի հետ»,- նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Ըստ Պուտինի՝ ռուս ժողովուրդը «միշտ կկարողանա իրական հայրենասերներին տարբերել տականքներից ու դավաճաններից», իսկ վերջիններիս պարզապես կթքի, ինչպես «պատահաբար բերանը մտած ճանճին»։ Նախագահի խոսքով, «հասարակության նման բնական և անհրաժեշտ ինքնամաքրումը» կուժեղացնի երկիրը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում