Ներքին 4 տարի առաջ - 18:58 16-03-2022

Հայտնի են Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամության թեկնածուները

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի քարտուղարությունը ամփոփել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամի մրցույթի համար ներկայացված հայտերը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, մրցույթին մասնակցության հայտ ներկայացվել է թվով 10 թեկնածուների կողմից: Ներկայացված հայտերից ամբողջական են թվով 9-ը:

Ամբողջական հայտեր ներկայացրել են հետևյալ թեկնածուները՝

Արսեն Սարդարյան Լիլիթ Երեմյան Դավիթ Հակոբյան Ռաֆիկ Գրիգորյան Արտյոմ Գեղամյան Գուրգեն Աֆրիկյան Արման Զրվանդյան Լուսինե Հակոբյան Անահիտ Մանասյան

Ըստ աղբյուրի՝ հանձնաժողովի թեկնածուների հետ հարցազրույցները տեղի կունենան մարտի 23-ին, որից հետո կներկայացվի հարցազրույցի փուլը հաղթահարած անձանց տվյալները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան