Արտաքին 4 տարի առաջ - 18:34 16-03-2022

«Ուկրաինական գործարանին հարվածելով՝ ՌԴ-ն վնաս է հասցնում մեր ռազմարդյունաբերությանը». թուրք զինվորական

Պահեստազորի թուրք ծովակալ Ջիհաթ Յայջըն անդրադարձել է ռուսական զինուժի կողմից ուկրաինական ավիացիոն գազատուրբինային շարժիչներ արտադրող «Զորյա մաշպրոեկտ» գործարանին հարվածելու թեմային: Այս մասին հայտնում է ermenihaber.am:

Յաըջըն նկատել է, որ այս հարվածներն ուղղակիորեն վնասում են Թուրքիայի ռազմական արդյունաբերությանը, քանի որ թուրքական կողմը պայմանագիր ունի այդ գործարանի հետ, կողմերը այնտեղ պիտի համատեղ արտադրեին շարժիչներ թուրքական նավերի, ուղղաթիռների ինքնաթիռների ու ԱԹՍ-ների համար:

Ըստ ծովակալի՝ այս և մի քանի այլ ընկերությունների հետ միասին սկսվելիք այդ արտադրությունը շատ կարևոր էր Թուրքիայի համար, քանի որ սեփական ռազմարդյունաբերության մեջ զգալի հաջողություններ գրանցած Թուրքիան դեռևս չի կարողանում սեփական ավիացիոն շարժիչներն արտադրել:

Յայջըն, ակնարկելով, որ գործարանին հասցված հարվածները կարող են նաև Թուրքիային ուղղված ուղերձ լինել, հիշեցրել է, որ թուրքական կողմն Ուկրաինային մատակարարել էր 12 միավոր «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ ու պայմանագիր կնքել ևս 24 միավոր մատակարարելու վերաբերյալ:

Ըստ այդ թուրք զինվորականի՝ որքան էլ թուրքական կողմը հայտարարի, թե մատակարարումը կատարվել է մասնավոր ընկերության կողմից, միևնույնն է, դա դիտարկվում է որպես թուրքական ազգային արտադրանք:

Յայջըի կարծիքով ժամանակավորապես չեն կարող իրացվել նաև թուրքական «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերության ու «Ուկրսպեցէքսպորտ»-ի, ինչպես նաև Թուրքիայի ավիացիայի ու տիեզերագնացության ընկերության ու Ուկրաինայի ազգային ավիացիայի համալսարանի միջև կնքված պայմանագրերը, ըստ որոնց՝ նախատեսվում էր ավիացիոն շարժիչների համատեղ արտադրությունների հիմնում:

Թուրք բարձրաստիճան սպան, նշելով, որ իրենք Ռուսաստանի հետ էլ համագործակցություն ունեն պաշտպանական արդյունաբերության ոլորտում, ասել է, որ այժմ արդեն հնարավոր չի լինի նաև նախկինում որպես այլընտրանք դիտարկվող ռուսական «Սու-35» ու «Սու-57» ռազմական ինքնաթիռների գնումը, քանի որ առանց այդ էլ արդեն Ս-400-ների պատճառով իրենք հայտնվել են պատժամիջոցների գլխացավի մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»