Արտաքին 4 տարի առաջ - 15:43 16-03-2022

Ուկրաինան առաջարկում է չեզոք կարգավիճակ՝ «ավստրիական, շվեդական» տիպի. Մեդինսկի

Ուկրաինա-ռուսական բանակցություններում Կիևը, իբր, առաջարկում է Ուկրաինայում ստեղծել ավստրիական կամ շվեդական տարբերակի ապառազմականացված պետություն, հաստատում է ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

«Ուկրաինայի չեզոք կարգավիճակի պահպանում ու զարգացում, Ուկրաինայի ապառազմականացում. քննարկվում է հարցերի մի ամբողջ շրջանակ՝ կապված ուկրաինական բանակի չափերի հետ։ Ուկրաինան առաջարկում է չեզոք ապառազմականացված պետության ավստրիական, շվեդական տարբերակը, բայց միևնույն ժամանակ պետություն, որն ունի սեփական բանակ և ռազմածովային ուժեր»,- ասել է Մեդինսկին (մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինչպես պնդում է Մեդինսկին, այդ հարցերը քննարկվում են Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտպանության նախարարների մակարդակով։ Կիևը դեռևս դա չի մեկնաբանել։ Ուկրաինայի իշխանությունները պաշտոնապես չեն հայտնել, որ Մոսկվային առաջարկել են կոնկրետ տարբերակներ։ Սակայն թե՛ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, թե՛ նրա օգնականները բազմիցս ասել են, որ պատրաստ են քննարկել երկրի չեզոք կարգավիճակը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում