Արտաքին 4 տարի առաջ - 12:00 16-03-2022

Մակրոնը պատրաստ է Ֆրանսիայում ապաստան տալ ռուսական «Առաջին ալիքի» լրագրողին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է ռուսական «Առաջին ալիքի» խմբագիր Մարինա Օվսյաննիկովային Ֆրանսիայում ապաստան տրամադրելու պատրաստակամության մասին, գրում է բրիտանական The Guardian պարբերականը։

Մակրոնը մտադիր է Օվսյաննիկովայի գործը քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Մարտի 14-ին Օվսյաննիկովան մի քանի վայրկյանով ներխուժել է լուրերի թողարկման ուղիղ եթեր՝ Ուկրաինայի հետ պատերազմի դեմ պաստառով։ Ակցիայից առաջ լրագրողուհին տեսաուղերձ է ձայնագրել, որում դատապարտել է ռուսական բանակի գործողությունները հարևան երկրի տարածքում։

Տեսանյութի համար Օվսյաննիկովան տուգանվել է 30 հազար ռուբլով։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել չհամաձայնեցված հրապարակային ակցիա կազմակերպելու մեջ։

Ակցիայի հետ կապված Օվսյաննիկովայի նկատմամբ հետաքննություն է իրականացվում ռուսական բանակի գործողությունների վերաբերյալ գիտակցաբար սուտ տեղեկություններ տարածելու մասին նոր քրեական հոդվածի շրջանակում։

ՄԱԿ-ը ՌԴ իշխանություններին կոչ է արել բռնաճնշումների չենթարկել Օվսյաննիկովային։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»