Արտաքին 4 տարի առաջ - 09:10 16-03-2022

Ռուսական զորքերի նկատելի առաջխաղացում չկա. Պենտագոն

Պենտագոնը հայտարարել է, որ ռուսական ներխուժման սկզբից 20 օր անց ՌԴ զորքերը նկատելի առաջխաղացում չեն գրանցել Ուկրաինայի խորքում։

Միևնույն ժամանակ, ըստ ԱՄՆ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի, մի քանի խոշոր քաղաքներ ուժեղ ռմբակոծվում են։

Ուկրաինայի մայրաքաղաքից մոտ 20 կմ հեռավորության վրա է մնում դեպի Կիև շարժվող ռազմական շարասյունը։

Ռուսական զորքերը շարունակում են կոշտ դիմադրության բախվել Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Խարկովում և Նիկոլաևում: Այնուամենայնիվ, ռուսական ուժերը կարողացել են մեկուսացնել Չերնիգովը հյուսիսում և Մարիուպոլը հարավ-արևելքում, թեև, ըստ ԱՄՆ-ի տվյալների, Կիևը աշխատում է կապ պահպանել այդ քաղաքների ղեկավարության հետ:

ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչը նշել է, որ թե՛ ռուսները, թե՛ ուկրաինացիները հակամարտության մեջ ներգրավել են իրենց մարտական ​​հզորության մոտ 90%-ը։ Սպասվում է, որ առաջիկա 24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող զենքի ավելի մեծ խմբաքանակ կհասնի Ուկրաինա, ասել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում