Ներքին 4 տարի առաջ - 00:23 16-03-2022

Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանը միանգամից մի քանի փայլուն մարզիկ է լքել․ Էլինար Վարդանյան

Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանը միանգամից մի քանի փայլուն մարզիկ է լքել։ Այս մասին Ազգային ժողովում մարտի 15-ին Ազգային ժողովում գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական խորհրդարանական ​​հանձնաժողովի նիստին, դիմելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանին, ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:

Պատգամավորը նշեց, որ նրանց թվում է հայտնի շախմատիստ Լեւոն Արոնյանն ու ոչ պակաս հայտնի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։ «Խնդիրները շատ են։ Հենց այս մարդիկ էին Հայաստանը ներկայացնում սպորտային աշխարհում։ Իսկ մենք թույլ ենք տալիս հեռանալ։ Մեկը նեղացած է հեռանում, մյուսը՝ այլ պատճառներով»,- նշեց Վարդանյանը։ Նախարարը չհամաձայնեց ընդդիմադիր պատգամավորի հայտարարության հետ:

«Ինչ վերաբերում է Լեւոն Արոնյանին, ապա չկա մի բան, որ պետությունը պետք է աներ նրա համար եւ չի արել։ Բայց նա, այնուամենայնիվ, հեռացավ։ Ափսոս, որ հենց այդպես արեց: Մենք հպարտանում էինք նրանով եւ հույս ունենք, որ ապագայում էլ կհպարտանանք։ Բայց, կներեք, դա իր որոշումն էր։ Չեմ կարծում, որ նա նեղացել է որեւէ մեկից։ Եթե ​​դա այդպես է, ուրեմն պետք էր հրապարակայնորեն հայտարարել»,- ասաց Դումանյանը։ Պատգամավորը, սակայն, չհամաձայնեց նախարարի հետ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող