Ներքին 4 տարի առաջ - 20:53 15-03-2022

Ինչպե՞ս են ընդունել ծխախոտի արգելքը Հայաստանում

Այսօրվանից հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա, արգելվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը:

Oragir.news-ը կապ է հաստատել հանրային սննդի մի շարք օբյեկտների հետ՝ հարցնելով, թե ինչպես են վերաբերվում օրենքին, և այսօր հաճախորդների հետ խնդիրներ առաջացել են արդյոք:

«Վան» ռեստորանից մեզ ասացին, որ դեռ խնդիրներ չկան։ Հարցին, թե եղե՞լ է, որ հաճախորդը, լսելով, որ չի կարելի ծխել, հեռանա, ասացին, որ նման դեպքեր դեռ չեն արձանագրել. «Հանրային սննդի կետերում որ չծխեն, դա շատ խելացի բան է, նորմալ է: Խնդիրներ չեն առաջացել, քանի որ մենք մոտեցումը շատ ճիշտ ենք տալիս: Ասում ենք՝ օրենքի սահմաններում ենք աշխատում, և պետք է լինի այնպես, ինչպես օրենքն է թելադրում․ եթե չի թույլատրվում, չեն ծխում։ Վերջ»:

«Villa» ռեստորանից մեզ ասացին. ‹‹Ինձ թվում է լավ օրենք է, որպեսզի մարդու առողջությանը վնաս չլինի: Իսկ հաճախորդների հետ խնդիրներ չեն առաջացել: Մենք տեղեկացնում ենք, որ օրենքով չի թույլատրվում ծխել այստեղ››:

«Diamond» ռեստորանում ասացին, որ օրենքը, իրենց կարծիքով, լավն է, իսկ հաճախորդները շատ լավ են ընդունում․ «Մենք սկզբից արդեն տեղեկացրել ենք իրենց: Համաձայնվել են և վերաբերվել են շատ լավ»:

Ի տարբերություն Երևանի՝ մարզերի ռեստորաններից մեզ ասացին, որ հաճախորդների հետ խնդիրներ առաջացել են:

Մարտունի համայքնի «Մթնաձոր» ռեստորանից ասացին. «Մեր տեղը լեռնային է։ Ձյան պատճառով հաճախորդներ շատ չեն եղել այսօր: 2 սեղան են պատվիրել, մի սեղանը լավ չի ընդունել: Մյուսին էլ ասել ենք, որ օրենքով ընդունելի չէ, ասել են՝ լավ: Տեսնենք էլի՝ ոնց կարող ենք պահել։ Ինձ էլ է դա ձեռք տալիս, որ իմ սփռոցները, աթոռները չվառեն»: Ավելացրեց՝ «աղամաններին կողմ չեմ, բայց ծխախոտին կողմ եմ»:

«Flamenco» ռեստորանից, որը Սիսիանում է, ասացին, որ իրենք շուտ են սկսել արգելել ծխախոտի կիրառումը: Հարցին, թե ինչպե՞ս են հաճախորդները վերաբերվում սահմանափակմանը, ասաց. «Խնդիրներ հաճախորդների հետ բնականաբար լինում են, բայց սա Սիսիանն է, մեկը մյուսին ճանաչում են, կարողանում են այդ հարցին լուծում տալ»:

Լոռու մարզի «Նուռիկ» ռեստորանից ասացին, որ վաղուց իրենց կարգուկանոնում ավելացրել են, որ փակ տարածքում չի կարելի ծխել: «Շուտվանից է, որ մենք արգելել ենք ծխախոտի օգտագործումը մեզ մոտ: Ճիշտ օրենք է, բայց ճիշտ չի կիրառվում, խոսքը փակ տարածքների մասին է, իսկ բաց տարածքներում երևի կսահմանափակի ռեստորանատերերի գործը: Փակ տարածքներում կարելի էր տարածք սահմանել՝ ծխողների և չծխողների համար»: Ռեստորանի սեփականատիրոջ խոսքով՝ իրենց մոտ հիմնականում զբոսաշրջային կենտրոն է, և զբոսաշրջիկները դրան ըմբռնումով են մոտենում: Ինչ վերաբերում է տեղացիներին, ասաց. «Սկզբից կարգը ոնց դրվում է, այդպես էլ գնում է»:

Լուսինե Ալեքսանյան

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
09:38 Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում