Արտաքին 4 տարի առաջ - 19:14 15-03-2022

Զելենսկին դիմել է ռուս զինվորականներին

Զելենսկին դիմել է ռուսական բանակին զենքերը վայր դնելու առաջարկով։ Ուկրաինացի ժողովրդին ուղղված իր ամենօրյա ուղերձում նա սկսել է խոսել ռուսերեն և ասել է. «Ռուս զինակոչիկներ, հատկապես ուշադիր լսեք ինձ։ Ռուս սպաներ, դուք արդեն ամեն ինչ հասկացել եք։ Ուկրաինայից ոչինչ չեք խլի, դուք կյանքեր կխլեք, բայց ձերն էլ կխլեն։

Բայց հանուն ինչի՞ և ինչո՞ւ եք մեռնում։ Ձեր խոսակցությունների գաղտնալսումներից հասկացել ենք, թե իրականում ինչ եք մտածում այս պատերազմի, այս խայտառակության և ձեր պետության մասին։

Ուստի ես առաջարկում եմ ձեզ ընտրություն: Ուկրաինացի ժողովրդի անունից մենք ձեզ հնարավորություն ենք տալիս. գոյատևման հնարավորություն: Եթե դուք հանձնվեք մեր ուժերին, մենք ձեզ հետ կվարվենք այնպես, ինչպես պետք է վարվեն մարդկանց հետ՝ արժանապատվորեն. ինչպես ձեր բանակը չի վարվում ձեզ հետ, և ինչպես ձեր բանակը չի վարվում մեր բանակի հետ։ Ընտրեք»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»