Ներքին 4 տարի առաջ - 14:15 15-03-2022

Եթե Ռուսաստանը Փաշինյանին վստահեր, մենք այսօր այս վիճակի մեջ չէինք լինի․ Արա Աբրահամյան

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանից Oragir.news-ը հետաքրքրվեց, թե, իր կարծիքով, ինչպիսի՞ ընկալում ունի Փաշինյանը Ռուսաստանի քաղաքական շրջանակներում Ռուսաստանի հայ համայնքում, նա ընդունելի՞ կերպար է Կրմելում՝ նկատի ունենալով այն կարծիքները, որ Փաշինյանը դեռևս շարունակում է պաշտոնավարել Ռուսաստանի թույլտվությամբ, քանի որ կատարում է վերջինիս բոլոր ցանկությունները։ Արա Աբրահամյանը պատասխանեց․

«Գիտեք ինչ կա՝ լավ հարց եք տալիս, ես համաձայն եմ Ձեր հարցի հետ , բայց մենք անընդհատ խոսում ենք, թե նա ինչ ա մտածում, մյուսը ինչ ա մտածում․․․, բա մենք ի՞նչ ենք մտածում, մեր ժողովուրդն ինչ ա ուզում, բա մենք ո՞նց ենք մեզ պահում։ Ինքներդ մտածեք՝ Փաշինյանը Ձեզ համար բավարա՞ր է որպես վարչապետ։ Ռուսաստանն ասում է՝ ժողովուրդն իրեն ընտրել է, երկու- երրոդ ձայնը տվել են իրեն, Ռուսաստանը չի կարող դեմ գնալ, նա աշխատում է նրա հետ, ում ժողովուրդը ընտրում է, բայց ինձ չի թվում, որ Ռուսաստանի իշխանությունը վստահություն ունենա Փաշինյանի նկատմամբ, եթե ունենար, մենք այսօր այս վիճակի մեջ չէինք լինի»,- պատասխանեց Աբրահամյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի