Ներքին 4 տարի առաջ - 13:44 15-03-2022

Բաշինջաղյան շենքերի գազիֆիկացման հարցը քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է․ Հրաչյա Սարգսյան

Աջափնյակ համայնքի Բաշինջաղյան փողոցի չորս բարձրահարկ շենքերի գազիֆիկացման հարցը համայնքի ուշադրության կենտրոնում է։ Այս մասին Երևանի ավագանու նիստին ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Նրա խոսքով՝ Երևան համայնքում բազմաթիվ շինթույլտվություններ կան այս պահի դրությամբ, որոնք ավարտական ակտի խնդիր ունեն։

«Տվյալ շենքերում գազի ծավալի հասանելիության խնդիր կա։ Հարցը մեր ուշադրության կենտրոնում է»,-նշեց քաղաքապետը՝ հավելելով, որ խնդիրը քննարկվում է կառավարության և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ։

Երևանի ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովի հարցին, թե ինչու է տրանսպորտը առավոտյան ժամերին վատ աշխատում, Հրաչյա Սարգսյանը նշեց, որ ապրիլի մեկից ևս երեք երթուղի կսպասարկվեն նոր ավտոբուսներով և իրավիճակը կմեղմվի։

«Ուշացումներին նպաստում են նաև խցանումները, որոնց պատճառով ավտոբուսների միջև ընկած ժամանակահատվածի մեջ խզում է տեղի ունենում»,-հավելեց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում