Միտք 4 տարի առաջ - 10:26 15-03-2022

Ընդդիմությունը, չգիտեմ՝ ոնց, պետք է կասեցնի Արցախի վերջնական հանձնումը

Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակեց Բաքվի առաջարկած այն 5 հիմնարար սկզբունքները, որոնք որպես պահանջ ներկայացվում են Երևանին՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելուց առաջ: Հերթով չանդրադառնանք բոլոր կետերին, միայն նշենք առաջինը. «Ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում»: Սա նշանակում է՝ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում: Նշանակում է, որ ռուս խաղաղապահները պետք է դուրս գան Արցախից, քանի որ Ադրբեջանը հենց այդ էլ ուզում է անել՝ արդեն հայտարարելով, որ ռուսները ժամանակավոր են այնտեղ:

Դեռ ռուսներն Արցախում են, և մենք տեսնում ենք, որ ադրբեջանցիներն ամեն օր սպառնում են Արցախի խաղաղ բնակչությանը, որ լքեն իրենց տները, հակառակ դեպքում ուժ կկիրառեն: Որ այդ բնակավայրերն ադբեջանական տարածքներ են և այնտեղ Ադրբեջանի օրենքներն են գործում: Պայթեցնում են Արցախ մտնող գազատարը՝ հումանիտար աղետ ստեղծելով: Կրակում ու ռմբակոծում են արտ ու այգի, մանկապարտեզ ու դպրոց, տներ ու ճանապարհներ՝ մարդկային կյանքեր խլելով: Անգամ ծիծաղելի է ասել, թե ինչ տեղի կունենա արցախահայության հետ՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց և ռուսների դուրս գալուց հետո: Ուղղակիորեն և կայծակնային կերպով հայաթափում՝ բոլոր միջոցներով, և հայկական մշակույթի ոչնչացում՝ հայկական հետքն իսպառ հողից քերելու վանդալիզմով:

ՀՀ վարչապետն արդեն հայտարաել է, որ նախկիններն Արցախը տեսնում էին Ադրբեջանի կազմում: Այսինքն՝ պատրաստ էայդ կետերի շուրջ համաձայնության գալ պահանջատիրոջ հետ և ասել, որ նախկիններն են արել: Մեզ արդեն այդպես է պատրաստել: Նաև տեսնում ենք, որ Արցախի իրողությունը որևէ կերպ չի տեղավորվում ՀՀ իշխանությունների իրականության մեջ, բացառությամբ այն տխմար, տգետ ու անինտելեկտ հայտարարությունների, որոնք ադրբեջանահունչ են և միայն վնասում են Արցախի լինելությանը:

Ինչպես ասում են՝ գնդակն ընդդիմության դաշտում է: Էական չէ, թե ում կամքով, գուցե պատմական և ճակատագրի դիպվածով: Որևէ կերպ չպետք է թույլ տա, որ ստորագրվի նոր փաստաթուղթ, ինչը կլինի մեր պետության ու պետականության համար վերջնագիր: Իսկ թե հատկապես ի՞նչ կերպ՝ իր ճկունության ընտրությունն է: Ընդդիմության լիարժեք գործելու ժամանակն է: Եթե երկիրն անտեր է իշխանությունից, ուրեմն ընդդիմությունը տեր պետք է լինի: Սա մարդկային իրավունք է: Հակառակն է անիրավություն և կատարյալ անտերություն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»