Արտաքին 4 տարի առաջ - 09:07 15-03-2022

Ռուսաստանը ժամանակավորապես սահմանափակել է շաքարավազի և հացահատիկի արտահանումը

Ռուսաստանի կառավարությունը ժամանակավոր արգելք է սահմանել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ հացահատիկի և երրորդ երկրներ՝ շաքարավազի արտահանման վրա։

Բացի Ռուսաստանից, ԵԱՏՄ կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։

Հացահատիկի հետ կապված սահմանափակումները կգործեն մինչև հունիսի 30-ը, շաքարավազինը՝ մինչև օգոստոսի 31-ը։

«Շաքարավազի և հացահատիկի արտահանման համար նախատեսված են մի շարք բացառություններ։ Այս ապրանքների մատակարարումը Ռուսաստանից դուրս հնարավոր կլինի, այդ թվում՝ մարդասիրական օգնության, ինչպես նաև միջազգային տարանցիկ փոխադրումների շրջանակներում»,- ասվում է ՌԴ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Հացահատիկի արտահանման արգելքը տարածվում է ցորենի, մեսլինի, տարեկանի, գարու և եգիպտացորենի վրա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան