Ներքին 4 տարի առաջ - 00:19 15-03-2022

«Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի» տնօրենը գումար է շորթել․ հարուցվել է քրգործ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն կատարելու դեպքի հանգամանքները:

Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ընկերության տնօրենը բուժքույրերի վերապատրաստման՝ 2018թ. իրականացվելիք դասընթացները Մեղրի քաղաքում կազմակերպելու նպատակով, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորին հասցեագրված գրությամբ խնդրել է «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ 39 բուժքույրերի՝ պետպատվերի շրջանակներում իրականացվող, վերապատրաստման դասընթացները կազմակերպել Մեղրի քաղաքում՝ պատճառաբանելով, որ քաղաքը սահմանամերձ տարածաշրջան է: Այնուհետև խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նշված հանգամանքը թաքցնելով վերապատրաստման ենթակա բուժքույրերից՝ վերջիններիս ներկայացրել է, որ դասընթացները Մեղրիում կազմակերպելու համար յուրաքանչյուրը պետք է վճարի 35 հազար դրամ գումար, պահանջել և ընկերության կադրերի տեսուչի միջոցով նույն ընկերության 11 բուժքույրերից ստացել է զգալի չափերով` ընդհանուր 385 հազար ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ ընկերության կադրերի տեսուչի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում