Ներքին 4 տարի առաջ - 22:06 14-03-2022

Ներսես Պողոսյանի մոտ կաթուցիչ հայտնաբերվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի մոտ կաթուցիչ (պիպետկա) հայտնաբերվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Այս մասին հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից։

Ներսես Պողոսյանն այս գործով դեռ կարգավիճակ չունի

Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը բերման էր ենթարկվել Ոստիկանություն թմրամիջոց պահելու կասկածանքով: Քրեական գործը հարուցված է Քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասով (Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը)։

Ավելի վաղ նա aravot.am-ին մեկնաբանել էր միջադեպը՝ նշելով, թե կաթուցիչը գետնից է վերցրել։

«Շատ է պատահում, որ գրպաններիս մեջ նաև սիգարետի մնացուկ եմ հավաքում, մնացորդը չեմ գցում գետնին»,-ասել էր Ներսես Պողոսյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով