Ներքին 4 տարի առաջ - 21:31 14-03-2022

Երևանում և Հայաստանի մարզերում կանցկացվեն շուրջ 700 ֆրանկոֆոն միջոցառումներ

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա՝ մարտի 20-ի կապակցությամբ երկու ամիս շարունակ Երևանում և Հայաստանի մարզերում կանցկացվեն շուրջ 700 ֆրանկոֆոն մշակութային, բուհական, գիտական և հանրակրթական միջոցառումներ։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ–ից։

Արդեն ավանդույթ դարձած այս տոնակատարությունն այս տարի ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ Հայաստանը տոնում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն իր լիիրավ անդամակցության տասնամյա հոբելյանը։

Արտաքին գործերի նախարարության կողմից համակարգվող ֆրանկոֆոն այս մեծ իրադարձության կազմակերպմանն իրենց կարևոր մասնակցությունն են բերել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինները, թանգարանները, համալսարանները, հանրակրթական, երաժշտական և արվեստի դպրոցները և գրադարանները:

Երկամսյակի հագեցած ծրագրի ապահովման գործում իր զգալի ներգրավվածությունն ունի նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, որը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանում Շվեյցարիայի և Կանադայի դեսպանությունների հետ համագործակցաբար կազմակերպում է մի շարք միջոցառումներ:

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում՝ ապրիլի 21-ին և 22-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում տեղի կունենա կանադացի հանրահայտ երգիչ Գառուի համերգը՝ նվիրված Ֆրանկոֆոնիային Հայաստանի անդամակցության տասնամյակին։

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցառումների ծրագիրը հասանելի է հետևյալ հղումով՝ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի ծրագիր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան