Ներքին 4 տարի առաջ - 19:02 14-03-2022

Հունաստանում Հայաստանի դեսպանը հանդիպել է Հյուսիսային Հունաստանի մարզային և քաղաքային իշխանությունների հետ

Սալոնիկ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպումներ է ունեցել հյուսիսային Մակեդոնիայի և Թրակիայի շրջանների համար պատասխանատու Հունաստանի ներքին գործերի փոխնախարար Ստավրոս Կալաֆատիսի և Սալոնիկի քաղաքապետ Կոնստանտինոս Զերվասի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը։

«Ստավրոս Կալաֆատիսի հետ հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը քննարկեց Հայաստանի և Հունաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։ Կարևորվեց տարբեր ուղղություններով ոլորտային համագործակցություն ծավալելու անհրաժեշտությունը։ Հույն պաշտոնյան ընդգծեց, որ Սալոնիկի հայ համայնքը մեծ դերակատարություն ունի Հայաստանի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա պահելու և այն ավելի զարգացնելու գործում»,- հայտնում են դեսպանությունից։

Ըստ աղբյուրի՝ Սալոնիկի քաղաքապետ Կոնստանտինոս Զերվասի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Գյումրի քաղաքի հետ կնքված քույր քաղաքների պայմանագրին առավել կենսունակություն հաղորդելու հարցեր։ Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանի և Հունաստանի երկրորդ քաղաքների միջև հնարավոր և անհրաժեշտ է ձևավորել կանոնավոր համագործակցություն, ինչն իր հերթին կարող է նպաստել երկկողմ ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմանը։ Սալոնիկի քաղաքապետը մեծապես կարևորել է սալոնիկահայության ակտիվ ներգրավվածությունը քաղաքային կյանքի զարգացման տարբեր բնագավառներում։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
09:38 Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում

Ձեզ գուցե հետաքրքրի